
Ֆրանսիայի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների պատվիրակությանը, նաեւ Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, Պատրիկ Դեւեջյանին, Ալեն Թերզյանին եւ Լեւոն Սայանին: Նրանց վստահեցրել է, որ եթե վերընտրվի նախագահ՝ մտադիր է կառավարությանը ներկայացնել նոր օրինագիծ, որով կքրեականացվի Հայոց Ցեղասպանության ժխտումը:


















































