Այսօր Փարիզում տեղի է ունենում ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգը։ Մասնավորապես օրակարգում են Ղազախստանի՝ հունվարի 15-ի խորհրդարանական , Ռուսաստանի մարտի 4-ի նախագահական, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: