Մարտի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Երուսաղեմացի հայրապետի, Սուրբ հայրապետ Հովհան Օձնեցու եւ վարդապետներ Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու հիշատակը: Այդ առիթով 11:30-ին կմատուցվի պատարագ Օձունի տաճարում: Պատարագիչ քահանան է Օձունի ենթաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը: Պատարագից հետո ուխտավորները կայցելեն Արդվում գտնվող Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու դամբարան: Ապրիլի 17-ին՝ Սուրբ Հովհան Օձնեցու մահվան տարելիցի առիթով ժամը 11-ին, նույնպես կմատուցվի պատարագ, որից հետո կբաժանվի մատաղ, այնուհետեւ կկազմակերպվի ուխտագնացություն դեպի սրբի շիրիմ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: