
VOICE022«Օրեր առաջ Օրինաց երկիր կուսակցության անդամներից ոմն մեկը եկավ ու առաջարկեց, իմ անձնագրի տվյալները, հասցեն վերցնել ու ասաց, որ մարտի 8–ին մեզ բջջային հեռախոսներ կնվիրեն: Երեկ մեզ զանգահարեցին ու ասացին, որ մեր տեղամասից գնանք հեռախոսի փոխարեն ջեմ ու սուրճ վերցնենք: Չգիտեինք, որ ջեմը զարյադկա է վերցնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչը: Նրա խոսքերով, նվերի փոփոխությունը պատճառաբանել են կանանց տոնի միամսյակով ու ասացին՝ հեռախոսներ կնվիրեն ապրիլի 7-ին:
VOICE023ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ նման բան չկա, քաղաքացիներին ոչ մի ջեմ ու սուրճ էլ չեն նվիրում ու անջատեց հեռախոսը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































