Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավը չսկսած՝ ՀՀԿ-ն քարոզարշա°վ է անում (Տեսանյութ)

Մարտ 13,2012 14:44

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ լոգոյով ավտոբուսը շրջում հանրապետության ողջ տարածքով: Նա անընդհատ կրկնում էր, թե արգելված չէ, որ կուսակցության լոգոյով ավտոբուսը գնա մարզեր և հանդիպի իր կուսակից ընկերներին:

Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ՀՀԿ ցուցակում կարող են լինել նաև Շուշան Պետրոսյանի և DJ Վակցինայի անունները: Հ. Սահակյանը պատասխանեց. «Այս շաբաթվա կեսերին ՀՀԿն կհայտարարի գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կհստակեցվի համամասնական ցուցակը»: Իսկ հարցի կապակցությամբ ասաց. «Պետք չէ նման շեշտադրումներով հանդես գալ: Ժամանակը կգա՝ մեծամասնական համակարգով մարդիկ կառաջադրվեն, մենք էլ կուրախանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031