«Զվարթնոց» օդանավակայանն ու «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության եկան: Օդանավակայանն արդյոք համաձայնե՞լ է իջեցնել սպասարկման սակագները՝ «Aravot.am»-ի այս հարցին ավիաընկերությունից չպատասխանեցին: Սակայն, ըստ «Արմավիայի» տրամադրած այն տեղեկատվության, որ պատրաստվում են նոր ինքնաթիռներ ներկրել եւ չվերթների աշխարհագրությունն ընդլայնել՝ կարելի է ենթադրել, որ բանակցությունների արդյունքները «Արմավիայի» սրտով են:
Aravot.am-ը փորձեց օդանավակայանից ճշտել, թե այս համաձայնությունը նշանակո՞ւմ է, որ «Արմավիայի»՝ սակագների իջեցման պահանջը «Զվարթնոցը» կատարել է: Պատասխանեցին. «Մենքիրենցպահանջըչենքկատարել, այլ՝ընդառաջելենքիրենցխնդրանքըեւկուտակածպարտքերըվճարելուհամարժամանակացույցենքսահմանել»: Հարցին էլ, թե որքանո՞վ են իջեցրել սակագները, օդանավակայանից պատասխանեցին՝ «Միթեթեւ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: