Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի գործով ինչ-որ բան այն չէ՞

Մարտ 15,2012 12:24

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն արդեն երրորդ դատական նիստն է, որ հետաձգում է:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պետ Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը չի կարողանում իր մեղադրական ճառն ասել, այն է՝ նաեւ միջնորդել պատժաչափերի համար: Հիվանդանում են պաշտպանները: Վերջին երկու նիստերին հիվանդության մասին անաշխատունակության թերթիկը դատարանին ուղարկեց Մարգար Օհանյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Վասակյանը:

Մարգար Օհանյանն ակնհայտ տխուր է, չի նայում դահլիճի կողմը, հետ եւ անգամ՝ իր վերարկուն չի հանում: Մտահոգ էր նաեւ Ստեփան Կարախանյանը.նրա պաշտպանն էլ՝ Լիանա Գրիգորյանը հիվանդ էր Մկրտիչից առաջ:

Ինչ-որ բան այն չէ: Չնայած կան պաշտոնական բժշկական տեղեկանքներ, սակայն չի բացառվում, որ պաշտպանական կողմի մարտավարությունն է այս.մեղադրական ճառից առաջ հստակեցնել իրենց դիրքորոշումը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031