Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադրվել են Թալինի քաղաքապետը, ԵԿՄ աշխատակազմի ղեկավարն ու գլխավոր մարքսիստը (Տեսանյութ)

Մարտ 15,2012 20:59

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա  հրապարակած տեղեկություններով, մեծամասնական ընտրակարգով եւս 23 նոր թեկնածու է առաջադրվել:

Թիվ 9 ընտրատարածքում ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն է առաջադրվել: Թիվ 14-ում էլ՝  «Տիգրան Մեծ» ընկերության տնօրեն, հանրապետական Վրեժ Մարկոսյանն է: Թեկնածության առաջադրում կա նաեւ 15-րդ ընտրատարածքում. այստեղ Թալինի քաղաքապետ, հանրապետական  Մնացական Մնացականյանն է հայտնվել,  16- ում էլ  ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին է մրցակից հայտնվել՝ «Ալմար» ընկերության տնօրեն,  հանրապետական Մուրադ Մուրադյանը:

Թիվ 18 ընտրատարածքում առաջադրվել է անկուսակցական Արայիկ Գրիգորյանը, 19-ում՝ հանրապետական Հակոբ Հակոբյանը,  20-րդում էլ՝  անկուսակցական, մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Թիվ 21-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է, թիվ 23-ում՝ կրկին գործարար,  «Ապակեմեկուսիչ» ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը:

24-րդ ընտրատարածքում միանգամից երկու թեկնածություն է առաջադրվել՝ ՀՀԿ-ական Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ անկուսակցական Խորեն Սարգսյանը: Թիվ 26-ում՝ ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանն է, 27-ում ԵԿՄ աշխատակազմի ղեկավար ՀՀԿ-ական Համլետ Հայրապետյանը: 29-ում՝ անկուսակցական Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, 31-ում՝ ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, իսկ 34-ում ԲՀԿ-ական է առաջադրվել՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:  

Թիվ 36-ում էլ  ՀՀԿ-ն  ԲՀԿ-ի հետ կմրցի . թեկնածուները  ԱԺ պատգամավորներ Մխիթար Վարագյանն  ու Մուշեղ Պետոյանն են: Թիվ 37-ում էլ անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ կպայքարի  ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը: 38 ընտրատեղամասում  ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն է, իսկ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը թիվ 41-ում կմրցի ՀՀԿ-ական ու կրկին Հակոբ Հակոբյան անունով Աժ պատգամավորի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031