Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Նոյեմբեր 27,2026 11:52 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ՝ ընդգծելով ձեռքբերված արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցության ներկա տեմպը պահպանելու կարևորությունը։

Կարևորվել է տարածաշրջանում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ տարածաշրջանային համագործակցության և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման։

Զրուցակիցներն ընդգծել են նաև խորհրդարանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել