Aravot.am-ն այսօր որոշ գիտնականներից տեղեկացավ, որ իրենց զգուշացվել է երեկոյան ժամը 18-ին լինել Մատենադարանում, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է մտավորականության հետ: Aravot.am-ի հետ զրուցած գիտնականները հավաստեցին, որ իրենց ոչ մի այլ տեղեկություն չի տրվել, միայն զգուշացվել է, որ անպայման ներկա գտնվեն: Չնայած նրանք մտահոգություն հայտնեցին, թե ինչպես յուրաքանչյուր ընտրությունից առաջ, այնպես էլ այս անգամ մտավորականության հետ հանդիպում են, որ նրանց կողմնորոշեն դեպի Հանրապետական կուսակցություն:
Aravot.am-ը փորձեց պարզել, թե ի վերջո ի°նչ հանդիպում է տեղի ունենալու: ՀՀ կառավարության կայքէջում` gov.am-ում, ոչ մի տեղեկություն չգտանք, Aravot.am-ի հասցեին ևս լուսաբանման հրավեր ուղարկված չէ, Մատենադարանում միայն տնօրենի քարտուղարուհին էր հանդիպման մասին տեղյակ, սակայն հայտարարեց, որ միայն գիտի, թե որ ժամին է հանդիպումը տեղի ունենալու, ուրիշ ոչինչ:
Տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանին: Րոպեներ առաջ ստացանք երկար սպասված պատասխանը. «ՎարչապետըհանդիպելուէմտավորականությանհետևներկայացնելուէՀանրապետականկուսակցությանծրագիրը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: