
Սահուն անցում կատարելով արդեն առաջիկա ընտրություններին, հարցրինք՝ իր կարծիքով «Ազատ դեմոկրատների»՝ որպես նորաստեղծ կուսակցության, համար հեշտ կլինի՞ մասնակցել մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին եւ արդյոք իր կանխատեսմամբ կհաղթահարի նոր գումարման խորհրդարան մտնելու արգելքը: «Ես գիտեմ, որ նոր ձեւավորված ուժի համար շատ բարդ է հենց առաջին ընտրությանը մասնակցել, բայց որքան հասկանում եմ՝ իրենք եւ քաղաքական, եւ ընտրական փորձ ունեն, ու իմ տեղեկություններով՝ դաշինքով են գնում ընտրությունների: Կարծում եմ՝ կհաղթահարեն այդ փորձությունը, եւ այդ գործում իրենց հաջողություն եմ մաղթում»:
Արդեն համագումարից հետո Պետրոս Մակեյանի հետ խոսեցինք իր տպավորությունների մասին՝ անդրադառնալով նաեւ այն հանգամանքին, որ թե կուսակցության բանաձեւում, թե Քոքոբելյանի ելույթում հիմնականում խոսվում էր արեւմտյան արժեքների, Եվրոպային Հայաստանի ինտեգրման կարեւորության մասին եւ որեւէ կերպ մասնավոր անդրադարձ չեղավ Ռուսաստանին: Այս առնչությամբ Մակեյաննը նախ ասաց, թե կուսակցության համագումարն ընդհանուր առմամբ՝ լավ էր կազմակերպված. «Ճանաչելով ՀՀՇ-ի անդամներին՝ տեսնում էի նաեւ նրանց որոշակի ներկայությունը, բայց տեսա նաեւ գերակշիռ մասով երիտասարդների մասնակցություն այդ կուսակցությանը, ինչը լավ է: Բովանդակային առումով, կարծում եմ, նոր բան չասվեց: Ազատական թեւը ներկայացնող բոլոր կուսակցություններն էլ հիմնականում հայտարարում են արեւմտյան ու համամարդկային արժեքների կրողը լինելու եւ դրանք իրենց գերակայությունը համարելու, ազատ եւ մրցակցային շուկայի ձեւավորման մասին, ինչը հնչեց նաեւ ազատ դեմոկրատների համագումարում: Հայաստանյան քաղաքական դաշտի համար յուրահատուկ կերպով այստեղ էլ փորձեցին ռուսական վեկտրի վրա շատ չֆիքսվել: Բացառություն էր միայն Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հակառուսական ելույթը, որին անմիջապես արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը՝ ասելով, թե իրենք ամբողջությամբ չէ, որ կիսում են նրա տեսակետը: Այսինքն, խնդիր կա, որ եթե անգամ երկրի համար ռուսական կողմնորոշման մեջ վտանգավոր ինչ-որ բաներ էլ տեսնում են՝ աշխատում են դրա մասին չբարձրաձայնել, եւ դա նկատելի էր նաեւ ազատ դեմակրատների պարագայում»:
Իսկ որպես ինքնուրույն կուսակցություն «Ժողովրդավարական Հայրենիքը» համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է «Ազատ դեմոկրատների» հետ: «Համագործակցության առումով մեծ հաշվով հիմա միջնորդավորված համագործակցություն կա նաեւ ՀԱԿ-ն ի հետ՝ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու համատեսքստում: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք հանուն երկրում սահմանադրական կարգի հաստատման ու այս ռեժիմից, այս սանձարձակությունից ազատվելու համար ոչ մի խնդիր չունի որեւէ ուժի հետ համագործակցության առումով՝ նույնիսկ մեզ համա շատ անցանկալի եւ անտրամաբանական ուժերի հետ»,- հայտարարեց Մակեյանը: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների»՝ որպես «ամերիկյան պրոյեկտ» կամ «երրորդ ուժ» լինելու մասին շրջանառվող խոսակցություններին, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության առաջնորդն ասաց, թե՝ «դա հիմնականում ՀԱԿ կազմում գտնվող մեկ կուսակցության՝ ՀՀՇ-ի ներքին հարցն» է համարում ու այդ խմորումներին միջամտելն ու մեկնաբանելը ճիշտ չի համարում, բայցեւ հավելեց. «Հայաստանը փոքր երկիր է, ու, ցավոք, Հայաստանում այնպիսի միջավայր կա ու այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ յուրաքանչյուր կուսակցության կամ քաղաքական գործչին ինչ-որ բան կպցնում են: Թե կոնկրետ դեպքում դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը՝ չեմ կարող ասել, որովհետեւ դա հայաստանյան միջավայրի արտացոլանքն է, չեմ ուզում սուբյեկտիվ գնահատականներ արտահայտել»:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































