
Եվ դա միայն օրենքի ձեւական պահանջից չի բխում՝ նաեւ ցույց է տալիս, որ մենք իսկապես կարեւորում ենք կնոջ ներկայությունը, ներգրավվածությունը մեր գործունեության մեջ եւ ընդհանրապես երկրի քաղաքական, հասարակական կյանքում։ Սա ասում եմ որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, որովհետեւ մեր 145 հազար կուսակցականների կեսից ավելին կանայք են, մենք ունենք լուրջ մտավոր ներուժ, արժանավոր մտավորականներ, նաեւ լուրջ համախոհների բանակ, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն է բերել եւ շարունակելու է բերել մեր կյանքի բոլոր՝ ե՛ւ կրթության, ե՛ւ առողջապահության, ե՛ւ սոցիալական պաշտպանության, ե՛ւ այլ ոլորտներում։
Ու կարեւոր էլ չէ՝ կլինի դա Ազգային ժողովո՞ւմ, գործադիրո՞ւմ, թե՞ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Կարեւորն այն է, որ այս ցուցակով Հանրապետականը եւս մեկ անգամ համախմբման կոչ է անում քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, մտավորականներին, բոլոր հայրենասեր ուժերին եւ պարզապես սրտացավ մարդկանց։ Ես այսպիսի աչքերով եմ նայում Հանրապետականի համամասնական ցուցակին։
Կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, որը քաղաքական ինտրիգից դուրս է եւ շահագրգիռ երկրի ապագայով, այդ աչքերով է նայելու այս ցուցակին»:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































