Կապանում արդեն իսկ սկսել է ձայներ հավաքելու գործընթացը: Պարբերաբար զանգեր են ստացվում, որ մարզկենտրոնում այս կամ այն քաղաքական կուսակցությունների կողմնակիցները ընտրությունների համար ձայն են հավաքում, անձնագրերը, կամ ավելի ճիշտ, անձնագրերի պատճեներն են վերցնում ծանոթ-բարեկամից, հարեւանից, նույնիսկ գործը հասել է կրթական հաստատություններ: Ակտիվ աշխատանքները, ինչպես պարզվում է, ուղղված են նախապես իմանալու եւ ապահովագրելու, թե ինչ քանակի ընտրողների զանգված կունենան ընտրությունների օրը` մայիսի 6-ին: «Ինձանիցէլենանձնագրիսպատճենուզել, տվելեմ, ասելենընտրություններիհամարէ, որմոտավորիմանանքքանհոգիենընտրելումերօգտին: Ծանոթմարդէր, եսէլչմերժեցիուտվեցի, մեկա,եսընտրությանօրըգնալուեմիմուզածինընտրեմ: Վատնէնա, որդեռկանմիամիտընտրողներ, որոնքմտածումեն, թեիրենցանձնագրիտվյալներնէդմարդկանցմոտկանուրեմնէլչենկարաուրիշիընտրեն, խաբումենժողովրդին», -ասում է կապանցիներից մեկը, որն այդպես էլ չցանկացավ ներկայանալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: