ՀՅԴ-ի քաղաքական գովազդում եւ բրոշյուրներում «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» կարգախոսի ներքո օգտագործված է նորածին երեխա: «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում իրենց համար նախատեսված ապրանքներին։ Aravot.am-ի հարցին` օրենքը չե՞ք խախտել` անչափահաս երեխայի օգտագործելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Էդերեխանէդօրենքըչիկարդացել, դրահամարհամաձայնությունէտվել, որիրեննկարեն»:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գտնում է, որ «Եթեերեխանմորհետէ` ուրեմնխախտումչկա»: Թեեւ օրենքում հստակեցված չէ, որ երեխային մոր կամ հորաքրոջ, մորաքրոջ, քեռու հետ օգտագործելը թույլատրվում է: Բացի այդ, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի համաձայն` «Երեխայիհայացքները , համոզմունքներըեւկարծիքըենթակաեննրատարիքինեւհասունությանըհամապատասխանպատշաճուշադրության», որը ենթադրում է, որ նորածնային տարիքում դժվար է ճշտել` երեխան դաշնակցական համոզմունքներ ունի՞, ուզո՞ւմ է օգտագործվել նրանց գովազդում, թե՞ ոչ:
Նշենք, որ կոնկրետ «Գովազդի մասին» օրենքը քաղաքական գովազդի հարաբերությունները չի կարգավորում: «Ընտրական օրենսգրքում» այդ մասով սահմանափակում չկա եւ ստացվում է, որ այդ առումով անչափահասներն ըստ էության պաշտպանված չեն քաղաքական պրոցեսներում ակամա ներգրավվելուց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: