
Այսօր լավ եղբայրների ընտրապայքարին միացավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ծնունդով փանիկցի Պետրոս Մակեյանը: Aravot.am-ի այն հարցին, թե չի կաշկանդվո՞ւմ բարձրաստիճան պաշտոնյաների եղբայրների հետ ընտրապայքարի դուրս գալուց, պարոն Մակեյանը պատասխանեց. «Բացարձակապես, ես այս անձանց դեմ ոչինչ չունեմ, իմ պայքարը համակարգի, իշխող կլանի դեմ է, սրանք փոքրիկ վինտիլներ են այդ կլանի մեջ»:
Մեր այն հարցին էլ, թե հաղթելու ինչպիսի՞ շանսեր ունի ՀԱԿ-ն այստեղ, պարոն Մակեյանն ասաց. «Մեր կուսակցության, ինչպես և ՀԱԿ-ի հիմնական նպատակը իրավիճակ փոխելն է, թե չէ մեկի հաղթել-չհաղթելը երկրորդական է, ես մոտ 2 ժամ եղա այդ ընտարատարածքում ու իմացա, որ արդեն իսկ 25 -30 հազար դրամ ընտրակաշառքի մասին է խոսք գնում: Ի սկզբանե որոշված էր, որ իմ թեկնածությունը պիտի առաջադրեմ Աջափնյակում, բայց քանի որ Շիրակը ՀԱԿ-ի համար թույլ ընտրատարածք մնաց, ուստիև և իմ թեկնածությունն առաջադրեցի մեր մարզում»: Մեր մաղթանքին էլ` Ձեզ հաջողություն ընտրապայքարում, պարոն Մակեյանն այսպես արձագանքեց. «Եթե ինձ հաջողություն եղավ, ուրեմն երկրում ինչ-որ բան լավ կլինի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
TAGS Արթիկ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն, Պետրոս Մակեյան


















































