Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը կպայքարի Արթիկի ոստիկանապետի ու քաղաքապետի եղբայրների դեմ

Մարտ 21,2012 23:08

Այսօր ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով իր թեկնածուին է առաջադրել թիվ 36 ընտրատարածքում: Նշենք, որ այն ընդգրկում է Շիրակի մարզի Արթիկի ու Մարալիկի շրջանը` իրենց գյուղերով, և այստեղ թեժ ընտրապայքար  է սպասվում. միմյանց դեմ դուրս են  Արթիկի  քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը, ով օրերս ՀՀԿ-ական դարձավ, նույն քաղաքի  ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրը` Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանը, և ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որի եղբայրն էլ թեև պաշտոնյա չէ, սակայն  մեծ հարգանք ունի գողական աշխարհում:

Այսօր լավ եղբայրների ընտրապայքարին միացավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ծնունդով փանիկցի Պետրոս Մակեյանը: Aravot.am-ի այն հարցին, թե չի կաշկանդվո՞ւմ բարձրաստիճան պաշտոնյաների  եղբայրների հետ  ընտրապայքարի դուրս գալուց, պարոն Մակեյանը պատասխանեց. «Բացարձակապես, ես այս անձանց դեմ ոչինչ չունեմ, իմ պայքարը համակարգի, իշխող կլանի դեմ է, սրանք փոքրիկ վինտիլներ են այդ կլանի մեջ»:

Մեր այն հարցին էլ, թե  հաղթելու ինչպիսի՞ շանսեր ունի ՀԱԿ-ն այստեղ,  պարոն Մակեյանն ասաց. «Մեր կուսակցության, ինչպես և ՀԱԿ-ի հիմնական նպատակը իրավիճակ փոխելն է, թե չէ մեկի հաղթել-չհաղթելը երկրորդական է, ես մոտ 2 ժամ  եղա այդ ընտարատարածքում ու իմացա, որ արդեն իսկ 25 -30 հազար դրամ ընտրակաշառքի  մասին է  խոսք գնում: Ի սկզբանե որոշված էր, որ իմ թեկնածությունը պիտի առաջադրեմ Աջափնյակում, բայց քանի որ Շիրակը ՀԱԿ-ի համար թույլ ընտրատարածք մնաց, ուստիև և իմ թեկնածությունն առաջադրեցի մեր մարզում»: Մեր մաղթանքին էլ` Ձեզ հաջողություն ընտրապայքարում, պարոն Մակեյանն այսպես արձագանքեց. «Եթե ինձ հաջողություն եղավ, ուրեմն երկրում ինչ-որ բան լավ կլինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

TAGS Արթիկ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն, Պետրոս Մակեյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031