
Մեր հարցին` ձեր համար սպասելի՞ էր «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ մյուս կուսակցությունների ցուցակները` նա պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում ինչպիսի ցուցակով ներկայանա հասարակությանը, դատավորը հասարակությունն է: Իմ համար սպասելի էր թե անսպասելի` երկրորդական է»:
Պարոն Շարմազանովը նշեց, որ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտուշ Շահբազյանը ճիշտ է ասել «Ժառանգության» ցուցակի մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված այդ ցուցակում կային մարդիկ, ովքեր ունեին տրամագծորեն տարբեր կարծիքներ: Մեր հետ զրույցում պարոն Շարմազանովը նկատեց. «Էդուարդ Շարմազանովն իրավունք չունի խառնվելու «Ժառանգության» ներքին գործերին, կամ «Ժառանգությունն» ում հետ կհամագործակցի, դա «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» խնդիրն է: Խոսքը գաղափարական դաշտի մասին է, որ կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործիչը Ազգային ժողովում առավոտից իրիկուն քննադատում էր այդ արձանագրությունները, բայց այդ ցուցակում ի դեմս «Ազատ դեմոկրատների» մեր գործընկերների, կային մարդիկ, ովքեր դրանք պաշտպանում էին: Եվ ինձ համար, որպես նաեւ քաղաքացի, հասկանալի չէր նրանց կուսակցական տեսակետը: Երբ Աստված տա, կհաղթահարեն այդ 5 % շեմը, այն ժամանակ իրենք կհայտարարեն»:
Պարոն Շարմազանովից նաեւ հետաքրքրվեցինք, թե չի՞ տեսել Սուրեն Խաչատրյանի` «Մարիոթի» տեսանյութը, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է հարվածում գործարար կնոջը: Շարմազանովն ասաց, որ չի տեսել` ավելացնելով. «Ոչ թե ասում եմ չի խփել, այլ` չեմ տեսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































