Կուսակցություններից ամենավերջինը ՀՀԿ-ն ներկայացավ ԿԸՀ ու հանձնեց վերջնական ցուցակը, որտեղ 253 թեկնածու կա: Այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը : Նա եւս հրաժարվեց մանրամասներ հայտնել ցուցակում տեղ գտած թեկնածուների անունների ու տեղերի վերաբերյալ: Միայն ասաց, որ եկել են հաղթողի տրամադրվածությամբ, իսկ ինչ վերաբերում է ԿԸՀ ուշ գալուն, դա չբացատրեց. «Չենք ուշացել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: