
46-ամյա Լյուիսի կարծիքով այդ քաշային կարգը «մահացած» է: Եվ դրա պատճառը Կլիչկո եղբայրներն են, որոնք պարզապես մրցակից չունեն: «Կլիչկոները մտածում են միայն դրամապանակները լցնելու մասին: Իսկ նրանց մրցակիցները, որոնց ուկրաինացի եղբայրները դժվարությամբ եւ ոչ միշտ են կարողանում նոկաուտի ենթարկել, Լենոքսի համոզմամբ, անգամ իր մարզումային մրցակիցը լինել ի վիճակի չեն: Նրա խոսքերով աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին որոշել պետք է «ոչ այդ կրկեսում»: Եվ ինքը պատրաստ է ռինգ վերադառնալ ու փոխել տխուր պատկերը: Բայց դրա համար պահանջում է 100 միլիոն: Ճիշտ է, նա չի ճշտել, թե ինչ տարադրամով, բայց ենթադրվում է, որ Լյուիսը, որպես իսկական բրիտանացի, նկատի ունի ֆունտ ստերլինգը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































