Իսլանդացի մոդել Ասդիս Ռանը, որ արդեն երեք տարի բնակվում է Սոֆիայում եւ Բուլղարիայից հեռանալու մտադրություն չունի, մեկ ամիս առաջ ամուսնուց` ֆուտբոլիստ Գարդար Գուդյոնսոնից բաժանվելու հայց է ներկայացրել դատարան:
Սակայն գեղեցկուհին ժամանակը հենց այնպես վատնելու մտադրություն չունի: Տեղական սիրված հետուստահաղորդումներից մեկին մասնակցելով` մոդելը հայտարարել է, թե ցանկանում է սեքսով զբաղվել բուլղարացի որեւէ տղամարդու հետ: Բայց ամեն տղամարդ չէ, որ կհամարձակվի գեղեցկուհունը դառնալ, քանի որ դրանից առաջ Ասդիսը հայտարարել է նաեւ, որ իր հնարավոր ընտրյալից էլ պետք է առնվազն երեք երեխա ունենա, որովհետեւ ինքն արդեն երեք անգամ մայրացել է եւ չի պատրաստվում դրանով սահմանափակվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: