
Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` «Անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում է ունեցել մարդը,եթե ինքը պատրաստ է ներդնել իր ամեն ինչը` հանուն նոր Հայաստանի, ես իմ ողջ գիտակցությամբ պատրաստ եմ զորակցել իրեն: Վաղը կտեսնեք այն, ինչի տակ 73 անունները կստորագրեն»:
Հարցին` ձեր ցուցակում կան 2 նախկին արտգործնախարարներ, ինչպե՞ս կարելի է համատեղել երկուսի դիրքորոշումները, որոնք իրարից կտրուկ տարբերվում են գոնե արտաքին քաղաքականության հարցերում, օրինակ` Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ Ալեքսանդր Արզումանյանն ավելի հանդուրժողական է, քան դուք, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցադրումը շատ բնական է եւ «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը ստորագրելով` ողջ կոլեկտիվն արդեն ընդհանուր սկզբունք է ունենալու. «Մենք հավատացած ենք, որ Հայաստան–Թուրքիա միջպետական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այսինքն` առանց նախապայմանների թե’ անցյալի, թե’ Արցախի հետ կապված: Այսինքն՝ պետք է դիվանագիական նոր նոտա փոխանակել, դեսպանատներ բացել եւ այդ դիվանագիտական հարաբերությունները կօգտագործվեն մեր բաժանարար հարցերը, այդ թվում նաեւ` ցեղասպանությունը ճանաչելու եւ իր հետեւանքները վերացնելու համար: Պետական մակարդակով սա եղել է մեր մոտեցումը: Բայց մենք տեսել ենք, որ 20 տարիների ընթացքում իմ` հանրային ծառայության պահից մինչ այսօր Թուրքիան վարել է ինքը նախապայմանային քաղաքականություն եւ բոլորս համաձայն ենք, որ եթե այս 20 տարիների ընթացքում Թուրքիան չկարողացավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ինքը պնդում է իր նախապայմանների մեթոդաբանությունը, Հայաստան պետությունը պետք է ինքն էլ իր նախապայմանները դնի: Սա նոր Հայաստանի հավատամքն է, որը բերել է մեզ այս բյուրեղացված առաջարկին»:
«Ժառանգությունը» քարոզչությամբ կսկսի զբաղվել Հարության տոնից հետո: Անդրադառնալով մյուս կուսակցությունների քարոզչությանը` պարոն Հովհաննիսյանը նկատեց. «Խոսվում է իրավապաշտ պետության մասին, օրենքում ասվում է, որ յուրաքանչյուր կուսակցություն քարոզչության համար կարող է ծախսել առավելագույնը 100 մլն դրամ է կարծեմ, հիմա մեր վիճակը համեմատաբար աղքատիկ է մյուսների համեմատ եւ դրա շնորհիվ մենք շանս ունենք հարգելու օրենքը այս անգամ, բայց եթե դա օրենքի պահանջ է, պիտի հարգեն նաեւ մյուսները, եթե չհարգեն` ի՞նչ է լինելու արդյունքը: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է մեր պետական բյուջեն ծառայեցվում կուսակցական նպատակներով, գիտենք, որ մեր դպրոցներում, համալսարաններում, հիվանդանոցներում, մշակութային պալատներում կան ոչ միայն կուսակցականացված արտացոլումներ, այլ պետական գերբը, պետական ատրիբուտները կուսակցականացված են, եւ դա անընդունելի է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































