Մարտի 25-ին Երևանի քաղաքապետարանում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 10/3 հասցեում ծառեր են հատվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի բնապահպանության վարչության մասնագետներն այցելել են տվյալ տարածք և արձանագրել, որ առկա են 12-26սմ կոճղի տրամագծով յոթ հատ թեղի տեսակի հատված ծառերի կոճղեր: Ըստ այդմ տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երևան քաղաքի բաժնին: Միաժամանակ, սահմանված կարգով, գրություն է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի Աջափնյակի բաժին` համապատասխան ընթացք տալու համար:
Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող նշված տարածքում որևէ շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: