«Ազգային համագործակցություն» հիմնադրամը ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին առաջարկում է ընտրություններին մասնակցել ոչ թե բուկլետներով, այլ ինտերակտիվ մեթոդներով: Այսօր Հանրային խորհրդում կազմակերպված «կլոր սեղան» քննարկմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը մանրամասնեց իրենց ծրագիրը: Հիմնադրամը կուսակցություններին ու մեծամասնական թեկնածուներին առաջարկեց տեսաձայնագրել իրենց քարոզարշավերը եւ ուղիղ եթերով հեռարձակել համացանցում: Նա ասաց, որ բացի ուղիղ հեռարձակումից , բոլոր տեսակի նյութերը կարխիվացվեն եւ ցանկացած պահի կարելի է դրանք վերդիտել:
Հիմնադրամը sociology.am կայքում պատգամավորի թեկնածուների համար «Հեղինակային կարծիք» բաժինն է առանձնացրել, որը նախատեսել է տրամադրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին, նրանց ընտրական ցուցակներով առաջադրված թեկնածուներին ՝ յուրաքանչյուրի համար էլ անհատական էջի տեսքով, որտեղ նրանք կարող են տեղադրել իրենց ծրագրերը, գաղափարները ու տեսանյութերը: Թեեւ հրավիրված էին ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից, բայց ներկայացել էր միայն 5 կուսակցության ներկայացուցիչ: Հիմնադրամի առաջարկին ներկայացուցիչները դրական արձագանքեցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: