
Դավիթ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանին առաջարկում է այդ մեծությունը ցույց տալ հատկապես թիվ 7 ընտրատարածքում իր հակառակորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. «Արութին Կիրակոսովիչ Զիմզիմովի խոսքն ուղղում եմ Սամվել Ալեքսանյանին, թող իրեն պահի ասպետական վեհության վրա գոնե մի անգամ: Գոնե մի անգամ ասպետ եղեք եւ այդ ժողովրդական թեկնածուին սատարեք ու ուղարկեք: Ժողովուրդը կմեծարի Ալեքսանյան Սամվելին, երբ ինքը հանի եւ Նիկոլին պռախոդ տա՝ անցաթուղթ տա: Այսպես թե այնպես, կարծում եմ, Նիկոլի հետ մրցելը անբարոյականություն է»:
Մարքսիստի համոզմամբ՝ արժանի է, որ Նիկոլ Փաշինյանն անցնի. «Սամվել Ալեքսանյանն իր տեղն ունի, Նիկոլն իր տեղն ունի: Այսօր պառլամենտարիզմի ինստիտուտը պահանջում է հատկապես Նիկոլի նման կադրեր: Ես չեմ ասում, որ նա պառլամենտարիզմի այդքան մեծ փորձ ուին կամ ինտելեկտուալ այդքան մեծ կարողություններ ունի, բայց նա իր տեմպերամենտով կարող է մթնոլորտին մեծ հոգեբանական ստիմուլ լինել, որն առաջնորդների համար անհրաժեշտ ատրիբուտ է: Այսինքն պառլամենտում գտնվող առողջ ուժերին բարոյահոգեբանական վերելքի տանել՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Այդ տեսակետից одобряю Նիկոլի մուտքը այնտեղ»:
Դավիթ Հակոբյանը հիշեց, որ նախորդ ընտրություններում 10-րդ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հետ թեկնածություն է դրել նաեւ ինքը. «Երբ Նիկոլին հաստատեցին ցուցակի մեջ, որ անպայման պիտի մաասնակցի, ես, եթե նկատել եք, մի րոպե անգամ ժողովրդի հետ ո՛չ հանդիպել եմ, ոչ պրոպագանդա, ոչ ագիտացիա, ոչ հորդորողներ եմ ուղարկել ժողովրդի մեջ, որ Դավիթին ընտրեք: Ես ամեն ինչ արի, ինձ պասիվ պահելուվ, որպեսզի Նիկոլն անցնի: Ես ընդամենը 300 ձայն էի հավաքել: Ես բոլոր ագիտատորներին, պրոպագանդիստներին ասացի՝ ասեք, որ Հակոբյանը Նիկոլի կողմն է, Նիկոլը պտի անցնի: Այսօր քաղբանտարկյալ է, մենք պետք է հետ կանգնենք, եւ բարոյականությունը պահանջում է աջակցել Նիկոլին: Ես աջակցել եմ, նույնիսկ ինձ հատկացված 40 դիտորդներին տվել եմ իրենց, իրենց անդամներին եմ Մարքսի պեչատով ուղարկել»: Եվ հիմա, ըստ մարքսիստի, նման քայլի դիմելու հերթը գործարարինն է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































