
– Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան «Անտիմեկազգ» էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով՝ ինչպես «Մեկ ազգ» դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ,– մեզ հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը։- Կարծես դրանով էլ չբավարարվելով՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած։ Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան։
Հայցվորները պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը։ Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին՝ ժամը 12-ին։
«Հայացք»


















































