Անցած շաբաթ ՀԱՀ-ի լողափերից մեկում Հնդկական օվկիանոսի ալիքները հինգ ռեգբիստի էին կլանել: Հիմա էլ Զամբիայի Լուապուլա գետում ջրահեղձ է եղել Կոնգոյի «Վիրջին ԿԱ» ֆուտբոլային թիմի 20 ֆուտբոլիստ:
Թիմը տեղի ակումբներից մեկի հետ հանդիպումից հետո երեք նավակներով տուն էր վերադառնում գետով: Սակայն կողքով մեծ արագությամբ սլացած մոտորանավակի առաջացրած ալիքները նավակները շրջել են: Եվ քանի որ ֆուտբոլիստները, ինչպես եւ աֆրիկացիների մեծ մասը, լողալ չեն իմացել, 20 ֆուտբոլիստ խեղդվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: