Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը խոչընդոտներ է հարուցում «Ժառանգության» մարզային նախընտրական շտաբ հիմնելու հարցում

Մարտ 30,2012 13:50 Share

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

Այսպես, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից՝ նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել  ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:

 

«Ժառանգության» շտաբի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031