
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով և հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: «Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք համագործակցության զարգացում և, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը»,– նշել է Սերգեյ Լավրովը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, «Սիտրոնիկս» ընկերության գործունեությունը և ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաև հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը և ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:
Նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողը՝ Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել է նաև Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:
ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն


















































