Չնայած այն բանին, որ վերջին օրերին բացահայտվել է նախադեպը չունեցող ընտրական աֆյորա, ՀՀ իրավապահ մարմինները չեն շտապում քրեական գործ հարուցելու եւ աղմկոտ ձերբակալություններ իրականացնելու հարցում։ Խոսքն այն իրողության բացահայտման մասին է, որ բազմաթիվ, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, հարյուր հազարավոր ջավախահայեր ապօրինաբար ընդգրկվում են ՀՀ ընտրացուցակներում եւ ապօրինաբար քվեարկում Հայաստանի համապետական ընտրություններում։ Այս գործընթացին, մեծ հավանականությամբ, աջակցում է «Ջավախք» հայրենակցական միությունը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության արբանյակներից է։ Զավախահայերի ներգրավումն ընտրացուցակներում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը, ինչպես ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էր խոստովանել շաբաթ օրը մեր թերթին տված հարցազրույցում՝ ՀՀ կառավարության հրահանգով։ Նա, ըստ էության, խոստովանել էր նաեւ, որ այդպիսով իրենք եւ ՀՀ կառավարությունը ջավախահայերի արտագաղթ են կազմակերպում դեպի Ռուսաստան։ Այսինքն, Հայաստանի գործող վարչախումբն իրեն ենթակա խմբավորումների միջոցով հետեւողականորեն հայաթափում է Ջավախքը։ Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ներկայացուցիչ, Երեւանի թիվ 2 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը։ «Նա(Շիրակ Թորոսյանը-խմբ.) հաստատելէ, որՀայաստանիիշխանություններըիրականացնումենՋավախքիհայաթափմանծրագիր։Այլկերպչիկարելիմեկնաբանելայնպարտադրանքը, որիհամաձայն՝ջավախահայերըհաշվառումենստանումՀայաստանում»,- ասել է Կարապետյանը: Ըստ նրա, այդպիսով, նախ հարվածի տակ է դրվում Վրաստանում հայերի քաղաքացիության եւ ունեցվածքի հարցը, մյուս կողմից՝ նրանց ներքաշում են ապօրինի գործողությունների մեջ։ «Մենքինքներսբոլորհնարավորմիջոցներովհետամուտենքլինելու, որպեսզիայսաղաղակողապօրինությունըհայտնվիոչմիայնմիջազգայինդիտորդների, այլեւտարածաշրջանայինկայունությամբեւանվտանգությամբմտահոգմիջազգայինբոլորկազմակերպություններիուշադրությանկենտրոնում»,֊ վստահեցրել է Կարապետյանը։ Տվյալ պահին, սակայն, առավել հրատապ է հետեւյալ հարցը. Վրաստանի քանի՞ հազար քաղաքացի է ապօրինի կերպով ընդգրկված Հայաստանի ընտրացուցակներում։ Շիրակ Թորոսյանը մեր թղթակցի հետ գրույցում ակնարկել է 20-30 հազարի մասին։ Իրական թվերը, սակայն, անհամեմատ մեծ են։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: