Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 18,2026 14:38 Share

☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
փետրվարի 18-23-ը

🟨 Երևանում փետրվարի 18-ին ուշ երեկոյան հնարավոր է, 19-ի գիշերը և կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟨 Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան4-8մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 18-ի ցերեկը՝ մինչև 24-28մ/վ, 19-ին, 22-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728