
Նա նշեց, որ օրենսգիրքն արգելում է նաեւ նկարահանել ընտրողի կողմից քվեաթերթիկը լրացնելու գործընթացը այնպես, որ երեւա, թե ում օգտին տվեց քաղաքացին իր քվեն։ ԿԸՀ նախագահ ընդգծեց՝ սա վերաբերում է նաեւ հենց իրենց՝ ընտրողներին։
«Քվեարկության գաղտնիությունը նույնիսկ ընտրողի համար ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն։ Որեւէ մեկը քվեաթերթիկը չի կարող տեսնել, նույնականացնել ընտրողի հետ, եւ դրանով իսկ պարզել, թե ինչպես է քվեարկել այս կամ այն ընտրողը», – նշեց նա՝ հավելելով, որ ընտրատեղամասից դուրս գալուց հետո յուրաքանչյուրը կարող է հայտնել իր մերձավորներին կամ հարցումներ իրականացնող անձանց, թե ինչպես է ինքը քվեարկել։
Տիգրան Մուկուչյանը զգուշացրեց, որ քվեարկության գաղտնիության կարգիխախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































