Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունները, համաձայն որի՝ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանի նկատմամբ:
Ըստ ցմահ ազատազրկվածի, իրեն կալանքից ազատելու համար ինքը Գոռ Խաչատրյանին է մաս-մաս տվել 130 000 դոլար գումար: Սակայն Գ. Խաչատրյանն իր խոստումը չի կատարել եւ վերադարձրել է կալանավորին 30 000 դոլարը:
Մուրադխանյանը դիմել էր նաեւ ազգային անվտանգության ծառայություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: