Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ Գարեգին երկրորդին կաթողիկոս չեք համարում, նույն կերպ կարող են ձեզ վարչապետ չհամարել եւ չընդունել ձեր որոշումները»․ հարց Փաշինյանին

Հունվար 29,2026 13:59 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ԵԽԽՎ-ում մտահոգություններ են հնչել իշխանություն-եկեղեցի առճակատման մասին։ Հարցին, թե սա չի մտահոգո՞ւմ ՀՀ իշխանություններին, որ այս հարցն արդեն միջազգային հարթակներում է քննարկվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք միջազգային հարթակներում որեւէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետեւ մեր գործելակերպը հստակ է, թափանցիկ է, հիմնավորված է։ Երկրորդը, չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնին։ Եվ մենք բոլոր հնարավոր միջոցները՝ թույլատրելի եւ օրինական, ձեռնարկելու ենք նրան՝ իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե «որոշ հոգեւորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։ Նաեւ սպանության կոչեր են արել, ընդ որում՝ դրանցից մեկը՝ ուղղված ինձ»։

Հարցին՝ որքանո՞վ է իրականության համապատասխանում Արարատ Միրզոյանի այս պատասխանը, եթե չկա դատարանի կայացրած որոշում, Փաշինյանը պատասխանեց․ «Կան փաստեր»։

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց․ «Արդարությո՞ւն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին սպանելու կոչ է անում»։ Փաշինյանը խուսափեց պատասխանել այս հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ հարցրեց․ «Ասում եք՝ դուք Գարեգին երկրորդին կաթողիկոս չեք համարում, նույն կերպ կարող են ձեզ վարչապետ չհամարել, ասել՝ դե եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, իր նախարարներն էլ նախարար չեն եւ չընդունեն ձեր որոշումները»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Թող փորձեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պատասխաններից երևում է, որ էս միջնակարգ կրթությամբ պաշտոնյան իրականությունից լրիվ կտրվել է և իրեն թագավոր է զգում (ասում է – թող փորձեն)։ Ոչինչ, ընտրություններից հետո կվերադառնա ռեալ իրականություն, իսկ ոսկե ձկնիկը, որը նրան իր ընդունակություններից շատ մեծ պաշտոն է նվիրել, կրկին նրա առջև կոտրած տաշտակ կդնի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031