
Նախընտրական իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը դիմելով ընտրողներին նաեւ նկատում է. «Ձեր եւ միայն ձեր ընտրությունից է կախված լինելու, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին: Դուք եք այն ուժը, որ կարող ենք մեր հայրենիքը դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար, խաղաղ ու անվտանգ»:
Պարոն Ծառուկյանը նաեւ հավատում է, որ «միավորելով մեր բոլորի կամքը, ձգտումը, նվիրումը, պատասխանատվությունն ու աշխատանքը, սերը մեր երկրի հանդեպ, մեր հավաքական ուժով մենք կառուցելու ենք մեր բոլորի երազած Հայաստանը՝ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանը»:
Վերջում հիշեցնում է՝ «իմ խոսքը գործ է», իսկ գործի հաջողությունն, ըստ ԲՀԿ առաջնորդի, միասնության մեջ է: Ու պատվիրում է՝ «մասնակցիր ընտրություններին, վստահ եղիր, քո ձայնը վճռորոշ է»:
Կարդացեք նաև
Ի տարբերություն «Հանրապետական» կուսակցության, որն «Առաջ Հայաստանի» փոխարեն այս տարի պատվիրում է՝ «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ-ն պահպանողական դիրքերից է հանդես գալիս եւ ինչպես 2007-ին, այս քարոզարշավում էլ շարունակելու է պատգամել՝ «Հավատա, վստահիր եւ պահանջիր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԲՀԿ նախընտրական ծրագրի այլ մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»


















































