Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Բարեգործությամբ երկիր չես կառուցի»

Ապրիլ 05,2012 17:16

«Այս տարիների ընթացքում ես եւ իմ թիմը մշտապես եղել ենք ձեր կողքին, աշխատել ենք թեթեւացնել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, մեր հնարավորության սահմաններում սատար կանգնել կարիք ունեցողներին: Սակայն, բարեգործությամբ երկիր չես կառուցի: Բարեգործությունն անձնական պատասխանատվություն է, իսկ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ այդ պահից ինքը պատասխանատու է ժողովրդի, իր ընտրողների եւ իր պետության առջեւ»,- սա մեջբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի նախաբանից. կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքից:

Նախընտրական իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը դիմելով ընտրողներին նաեւ նկատում է. «Ձեր եւ միայն ձեր ընտրությունից է կախված լինելու, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին: Դուք եք այն ուժը, որ կարող ենք մեր հայրենիքը դարձնել ավելի բարեկեցիկ, ավելի ժողովրդավար, խաղաղ ու անվտանգ»:

Պարոն Ծառուկյանը նաեւ հավատում է, որ «միավորելով մեր բոլորի կամքը, ձգտումը, նվիրումը, պատասխանատվությունն ու աշխատանքը, սերը մեր երկրի հանդեպ, մեր հավաքական ուժով մենք կառուցելու ենք մեր բոլորի երազած Հայաստանը՝ բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանը»:

Վերջում հիշեցնում է՝ «իմ խոսքը գործ է», իսկ գործի հաջողությունն, ըստ ԲՀԿ առաջնորդի, միասնության մեջ է: Ու պատվիրում է՝ «մասնակցիր ընտրություններին, վստահ եղիր, քո ձայնը վճռորոշ է»:

Ի տարբերություն «Հանրապետական» կուսակցության, որն «Առաջ Հայաստանի» փոխարեն այս տարի պատվիրում է՝ «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ-ն պահպանողական դիրքերից է հանդես գալիս եւ ինչպես 2007-ին, այս քարոզարշավում էլ շարունակելու է պատգամել՝ «Հավատա, վստահիր եւ պահանջիր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԲՀԿ նախընտրական ծրագրի այլ մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30