
Արթուր Բաղդասարյանն իր ելույթում արծարծել է երկրի ցավոտ խնդիրները եւ ներկայացրել դրանց լուծման համար իր ղեկավարած կուսակցության մոտեցումները: Դահլիճից ոչ մի հարց չի տրվել նրան: Արթուր Բաղդասարյանը այս առթիվ նկատել է.
– Եթե հարցեր չկան, ուրեմն՝ մենք մի բռունցք ենք, միասնական ենք:
Խոսելով աշխատատեղերի ստեղծան խնդրի մասին, ՕԵԿ ղեկավարն ասել է, որ պետությունը պետք է աջակցի ձեռնարկատիրության զարգացմանը: Նրա խոսքերով, որոշ դեպքերում այդ աջակցությունը չկա:
– Դրա համար մեր կարգախոսն է՝ եթե չես օգնում, մի խանգարի:
Կարդացեք նաև
Ա. Բաղդասարյանը գյուղատնտեսության ոլորտում վերջին 2 տարում «արմատական դրական փոփոխություններ է նկատել, որ պետությունը սահմանագոտում 4 տոկոսով սուբսիդավորում է գյուղացիներին տրվող վարկերը, նաեւ հավելել, որ վարկերի ծավալները դեռ փոքր են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

















































