Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ըստ գլխավոր դատախազության պահանջի, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ այսօրվա դատական նիստն անցկացվեց միայն հայցվոր գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նաիրա Արտաշեսյանի եւ պատասխանող Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանի մասնակցությամբ։
Դատավարության մյուս մասնակիցները թեեւ ծանուցված էին, սակայն չէին ներկայացել դատական նիստին։
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Նաիրա Արտաշեսյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունները եւ լրացումները, ապա պատասխանեց պաշտպան Շահնազարյանի՝ հարցերին, որից հետո Արթուր Բաղդասարյանի պաշտպանը դատարանից առնվազն մեկ ամիս ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին, ժամը 16։30-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































