Աշոտ Նավասարդյանի կինը երազ էր տեսել, որ Հանրապետական կուսակցությունն է հաղթելու: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ տիկին Արմինեն նման երազներ չի՞ տեսնում «Ժառանգության» մասին՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ. «Կարծում եմ, որ տիկին Նավասարդյանն իսկապես հարգելի համաքաղաքացի է, ով ժամանակից շուտ մեզ բոլորիս հետ կորցրել է ամուսնուն՝ մի ազգային գործիչ, հիմնադիր այդ կուսակցության: Կարծում եմ՝ երազ լինի, թե չէ՝ նա եւս գիտակցում է, որ Աշոտ Նավասարդյանի մարմնավորած արժեքները, իր պատկերացրած կուսակցությունը, Նժդեհի հավատամքն ու այսօրվա իրականությունը քիչ աղերսներ ունեն միմյանց հետ: Եվ կարծում եմ, որ հենց դրա համար նա ամեն ինչն իր երազի մեջ տեսավ, որովհետեւ իրականությունը ուրիշ բան է ցուցանում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: