
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է Րաֆֆու և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ նախկին Հովհաննես Շիրազի անվան գրատան հարևանությամբ։
Այս պահին հրդեհի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, պարամետրիկների խումբը, հրդեհաշիջման բրիգադը՝ Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և 1-03 Շտապօգնության ծառայության աշխատակիցները։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է գազալցակայանում գտնվող օդամղիչ յուղի բալոնների պայթյունը։
Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների տեղաշարժը դադարեցրել են ժամանակավորապես։ Նշված գազալցակայանի հարևանությամբ են գտնվում մեծ թվով բնակելի բարձրահարկ շենքեր։


















































