Վերջերս Բիյոնսեի մասին պտտվող լուրերը երկրպագուների շրջանում իրարանցում են առաջացրել: loveradio.ru-ի փոխանցմամբ՝ շոկային ճշմարտությունն արդեն հայտնի է: Շատ էր խոսվում այն մասին, որ ամերիկացի փոփ-աստղ Բիյոնսեն հղի չի եղել, եւ նրա փոքրիկին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել:
Լրատվամիջոցներն այժմ նոր լուր են շրջանառության մեջ դրել՝ Բիյոնսեն ոչ մի երեխա էլ չունի, ոչ ի՛ր, ոչ էլ փոխնակ մոր կողմից ծնված: Իսկ այն աղջիկը, ում աստղը իր հետ ամենուր տանում է՝ երկար ու նորաձեւ ծածկոցներով փաթաթված, ոչ թե երեխա է, այլ բնականին շատ մոտ տիկնիկ: Ըստ չար լեզուների, այդպիսի տիկնիկները միայն հատուկ պատվերների դեպքում են պատրաստվում ու մարդուց համարյա չեն տարբերվում: Նույնիսկ նրանց մաշկը կարծես նորածին փոքրիկի մաշկ լինի: Եվ քանի որ նման տիկնիկն արժե 2-5 հազար դոլար, ապա այն կարող են իրենց թույլ տալ գնել միայն աստղերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: