Լրահոս
Օրվա լրահոսը

«Սան Պալաս»-ը գործել է ապօրինի

Ապրիլ 11,2012 13:06

Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել Կապան քաղաքի մատույցներում գործող «Սան Պալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որեւէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: Ինչպես Կապանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սան Փալաս»-ը գործում է շուրջ 2 ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, որտեղ եղել է այդ մարդու վարորդը: Ի դեպ, Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատների բիզնես է ունեցել:

Ըստ որոշ լուրերի՝ այս խաղատան տանիքը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի՝ արտոնյալ պայմաններում գործելը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմեցին, որ խաղատան համար դիլեր-աղջիկներին բերել էին Ուկրաինայից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30