Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում առցանց խաղատների գործունեությունը կվերահսկի Մալթայում գրանցված ընկերությունը

Օգոստոս 06,2026 11:34 Share

Բաց մրցույթի արդյունքում ընտրվել է խաղային գործունեությունը կարգավորող օպերատոր․ այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը։

Մրցույթին մասնակցել են երեք օտարերկրյա կազմակերպություն, հաղթող է ճանաչվել Մալթայում գրանցված Random Systems International Limited ընկերությունը, որը խաղային գործունեությունը կարգավորող գործունեություն է իրականացնում նաև Վրաստանում։

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանրամատչելի բացատրեց․ «Այս պլատֆորմի միջոցով խաղադրույք կատարել, շահում ստանալ և այլն՝ մենք, առաջին հերթին, ստվերը բացառելու ենք։ Երկրորդը՝ կիրառելու ենք խաղադրույք կատարելու սահմանափակումները, երրորդ՝ որոշակի հարկային գործիքներ ենք ստանալու։

Ընդհանուր առմամբ, դաշտն ավելի թափանցիկ ենք դարձնելու։ Շատ ուրախ եմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը կգործի, և մենք կկարողանանք լուծել մեր բազմամյա խնդիրը։ Նաև կկարողանանք օգնել մարդկանց, ովքեր խնդիր ունեն․ իրենք գիտակցում են, որ դա պետք է չանեն, բայց խնդիր է։ Մենք այդ մարդկանց, ներառյալ՝ իրենց դիմումի համաձայն, որովհետև նման դեպքեր եղել են, մարդը փողոցում կանգնեցնում է՝ ասում է. «Չեմ կարում, մի բան արեք, ինձ էս պրոբլեմից փրկեք»։ Կամ ընտանիքի անդամը կարողանա դիմում գրել՝ ասել՝ այս մարդուն արգելեք, որ ինքը խաղադրույք կատարի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31