
Դրա միակ իրական պատճառը ներքին փոխադարձ վստահության դեֆիցիտն է: Դա այն ժառանգությունն է, որ ձեռք է բերվել անցած 4-5 տարիներին ձ¨ավորված ու արմատացած քաղաքական «մշակույթի» ու հարաբերությունների արդյունքում:
Ընտրությունների նախաշեմին այդ դեֆիցիտը վերածվում է լրջագույն հոգեբանական գործոնի, որը ոչ միայն ամենայն սրությամբ արտահայտում է քաղաքական իրականության գորշությունն ու ողբալիությունը, այլ ունակ է խեղդելու քաղաքական միջավայրում ծնունդ առնող, մտահղացվող ցանկացած առողջ նախաձեռնություն:
Տվյալ դեպքում դրա պոտենցիալ զոհի կարգավիճակում հայտնվել է հասարկական-քաղաքական օրակարգում գտնվող միակ հստակ պահանջը` թույլ չտալ կեղծել ընտրությունները: Եթե գոնե արտաքուստ ամբիցիաների դաշտից դուրս այս հարցում ընդդիմադիր դաշտում կոնսենսուս հնարավոր չի լինում ձևավորել, ապա սովորական քաղաքացու, ընտրողի տեսանկյունից քաղաքականության հետ հույսեր կապելը գործնականում դառնում է անիմաստ ու անհեռանկարային:
Կարդացեք նաև
«Երկիր»


















































