
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ խոսվում էր, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է կնոջը պատգամավոր դարձնել թիվ 20 ընտրատարածքից, իսկ Էջմիածնի քաղաքապետ որդուն՝ Կարենին, թիվ 19-ից: Վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում նաեւ, որ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, «աչք ունի» Արմավիրի մարզպետի աթոռին:
Թեեւ Գրիգորյանների ընտանիքի մամուլի խոսնակը՝ Վարդան Վարդանյանն Aravot.am-ի հետ վերջերս մի զրույցում հերքել էր այդ տեղեկությունը, փորձեցինք այդ առիթով լսել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարծիքը: Մարզպետից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է նման խոսակցություններից եւ եթե ՀՀԿ-ն որոշի, որ ինքը պետք է պաշտոնը զիջի Մանվելի որդուն՝ ինչպե՞ս կարձագանքի: «Ինձ նշանակում է հանրապետության վարչապետը՝ հանրապետության նախագահի համաձայնությամբ, եթե կգտնեն, որ ես լավ չեմ աշխատում… հո մարդը մշտապես իր պաշտոնը չի՞ զբաղեցնում: Բայց նման խոսակցություն կուսակցությունում երբեւիցե չի եղել, եւ ես համոզված եմ, որ իմ աշխատանքից ղեկավարությունը դժգոհ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































