Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության համար լավ աշխատող կանանց հրավիրել է Չարբախի ռեստորաններից մեկը ու մի լավ հյուրասիրել: Այս մասին Aravot.am-ին պատմեց խնջույքի մասնակիցներից մեկը՝ Ռ. Գալստյանը: Նրա խոսքերով, այդ օրը պարոն Ծառուկյանը նույնիսկ պարել է մասնակիցների հետ: Լավ աշխատողների շարքերում, եղել են նաեւ կուսակցության համար համակիրներ փնտրողները: Ըստ մեզ հասած լուրերի, 100-ից ավելի համակիր շահելու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 200.000 դրամ է վճարում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեր զրույցում ասաց, որ նման խնջույքի մասին ինքը տեղեկություններ չունի. «Կուսակցության շարքերում, բացառապես օրենքի սահմաններում, աշխատող կանայք մշտապես եղել են թե կուսակցության, թե կուսակցության նախագահի ուշադրության կենտրոնում: Ձեր ասած միջոցառման մասին առաջին անգամ եմ լսում»: Ինչ վերաբերում է համակիր շահելու համար 200.000 դրամով վարձատրելուն՝ տիկին Զոհրաբյանն այս լուրը համարեց անհեթեթություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: