Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ թեկնածուի օգտին ահաբեկելով են ձայներ հավաքում (Ձայնագրություն)

Ապրիլ 12,2012 17:38

Թիվ 22 ընտրատարածքում ՀՅԴ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արտաշես Նիկոյանը Aravot.am- ի հետ զրույցում պատմեց, որ  Հանրապետականները նույն ընտրատարածքում առաջադրված իրենց թեկնածուի՝ Մանվել Բադեյանի համար դռնեդուռ ընկած ձայներ են հավաքում.«Ժողովրդին խաբում են, որ հավաքած անձնագրերի համարներով կարող են իրենց ստուգել, ճնշում են գործադրում»:

VOICE032

Պարոն Նիկոյանը, ընտրակաշառք բաժանելու մասին դեռ տեղեկություններ չունի. «Ով որ աշխատանք ունի, սկսած հավաքարարից, աշխատանքը կորցնելու վտանգ են դնում: Հանրապետականի մեծամասնական թեկնածուն անունով է տեղացի, բայց այստեղ ընդհանրապես չի եղել, միայն 1999-ի ընտրապայքարին է եկել- գնացել»:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում միանգամից երկու Հանրապետական թեկնածու է առաջադրվել. Մանվել Բադեյանից բացի, ինքնաառաջադրվել է Հանրապետական Գրիշա Հովեյանը:

VOICE033

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30