
Թեւ պայմանագրում չկա որեւէ կետ՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, ընկերությունը հիմնավորում է պայմանագրի չկատարելը Երեւանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվության բացակայությամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների, առանց թույլտվության՝ պայմանագիրը չի կարող կատարվել:
Վ. Կարապետյանը անձամբ տեղեկացրել է թիվ 2 ընտրատրածքային ընտրական հանձնաժողովի նախագահին առաջացած խնդրի մասին՝ խնդրելով վերջինիս ձեռնարկել միջոցներ՝ քարոզչական հավասարությունը վերականգնելու համար:
Հաշվի առնելով ՀՀ պատկան մարնինների եւ «ԷԳԱ» ՍՊ ընկերության անգործությունը՝ մի դեպքում քարոզչության հավասարությունը ապահովելու, մյուս կողմից՝ պայմանագիրը կատարելու ուղղությամբ, Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ թիվ 2 ընտրատրածքի ընտրական հանձնաժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ «ԷԳԱ» ՍՊ ընկերության կողմից համակարգված գործողությունների արդյունքում թիվ 2 ընտրատրածքում խախտվել է ՀՀ Ընտրական օրենգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը: Պետական մարմինների կողմից մասնավոր ընկերությանը ճնշելու միջոցով հերթական փորձն է արվում ստեղծելու ընտրապայքարի անհավասար պայմաններ ՀՀԿ թեկնածուի եւ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ:
Կարդացեք նաև
Թիվ 2 ընտրատրածքի պատգամավորի թեկնածու
Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբ


















































