Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011/2012 խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պատասխան հանդիպումը: Երեւանում «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին», որին առաջին խաղում նրա դաշտում հաղթել էր նվազագույն 1:0 հաշվով: Գյումրեցիները, որոնք այս մրցաշրջանում հաջող մրցելույթներ են ունենում, աչքի ընկան կամային որակներով եւ 2:1 հաշվով առավելության հասնելով՝ երկու հանդիպումներում հասան ոչ-ոքիի: Սակայն մրցակցի դաշտում ավելի շատ գնդակ խփելու շնորհիվ «Շիրակը» մտավ եզրափակիչ: Գյումրեցի ֆուտբոլիստները ապրիլի 29-ին սեփական հարկի տակ վճռորոշ խաղում պատվավոր մրցանակի համար կհանդիպեն Դիլիջանի «Իմպուլսի» հետ, որն իր հերթին նախորդ օրը 2:1 հաշվով պարտության էր մատնել հանրապետության չեմպիոն «Ուլիսին» (առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով) եւ իր պատմության մեջ առաջին անգամ եզրափակչի ուղեգիր նվաճել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: