
Տնօրինությունն այդպիսի որոշում կայացրել է նրա համար, որ ուսուցչուհին ամուսնացած չէ, հետեւաբար, հղիությունն արտաամուսնական է: Սեմֆորդը վերջին երեք տարիներին, շնորհիվ իր ստեղծած վոլեյբոլի թիմի ցույց տված արդյունքների, ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Ուսուցչուհու փաստաբանը պնդում է, որ ակադեմիայի տնօրինությունը, այդպես վարվելով, խախտել է օրենքը: Իսկ դպրոցի տնօրենը հայտարարել է, թե տիկին Քեթին խախտել է ուսուցչի կերպարի բարոյականության նորմերը եւ ակադեմիայի հետ ստորագրած պայմանագրի կետերը: Ակադեմիան քրիստոնեական ուղղվածության կրթօջախ է, որտեղ ուսուցիչը պարտավոր է անձնական օրինակ լինել աշակերտների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































