Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացվել է հղիության պատճառով

Ապրիլ 14,2012 10:39

Ամերիկայի Դալլաս քաղաքի քրիստոնեական ակադեմիայի վոլեյբոլի ուսուցչուհի Քեթի Սեմֆորդը հղիության պատճառով հեռացվել է աշխատանքից:
Տնօրինությունն այդպիսի որոշում կայացրել է նրա համար, որ ուսուցչուհին ամուսնացած չէ, հետեւաբար, հղիությունն արտաամուսնական է: Սեմֆորդը վերջին երեք տարիներին, շնորհիվ իր ստեղծած վոլեյբոլի թիմի ցույց տված արդյունքների, ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Ուսուցչուհու փաստաբանը պնդում է, որ ակադեմիայի տնօրինությունը, այդպես վարվելով, խախտել է օրենքը: Իսկ դպրոցի տնօրենը հայտարարել է, թե տիկին Քեթին խախտել է ուսուցչի կերպարի բարոյականության նորմերը եւ ակադեմիայի հետ ստորագրած պայմանագրի կետերը: Ակադեմիան քրիստոնեական ուղղվածության կրթօջախ է, որտեղ ուսուցիչը պարտավոր է անձնական օրինակ լինել աշակերտների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30